Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Վրաստանում մեկնարկել են Ճկուն ոգի-2023 (Agile Spirit-2023) բազմազգ զորավարժությունները՝ օդադեսանտային ուժերի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանը 11-րդ անգամ է ընդունում Agile Spirit-2023 զորավարժությունները: Վարժանքների առաջին ցուցադրական բաղադրիչը տեղի է ունեցել Վազիանիի ռազմական օդակայանի տարածքում», – մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։…